Hraparak.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Ալավերդյանի ազատվելու մասին «Հրապարակ»-ը գրել էր օրեր առաջ:
Հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը: ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Բրուտյանը, ով ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ է աշխատել, իսկ այս տարվա մարտին նշանակվել ՊԵԿ խորհրդական։