«Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնող խումբը միացել է «Միասնություն» համազգային շարժմանը.

 

«Մենք՝ «Երիտասարդական համաձայնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնողներս, հաշվի առնելով «Միասնություն» համազգային շարժման լիդերների հռչակած գաղափարական և ծրագրային այնպիսի հիմնադրույթներն, ինչպիսիք են հասարակական-քաղաքական մթնոլորտի առողջացումը, առողջ սերնդափոխության ապահովումը, մեր երկրի ներկային և ապագային միտված երիտասարդության ինտելեկտուալ կարողությունների մեկտեղումը՝ Հայոց պետականության շարունակական զարգացման ու հզորացման գործում՝ միանում ենք «Միասնություն» համազգային շարժմանը և մեր հետագա գործունեությունը ծավալելու ենք շարժման շրջանակներում:

 

Կոչ եմ անում բոլոր կարող ուժերին՝ միանալու, անգործության մատնվելուն «Ո՛չ» ասելու, և ջանք ու եռանդ չխնայելու՝ մեր երկրի զարգացման ընթացքին խթանելու համար»,- այս մասին ասված է «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ՝ Էդիկ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ: