Բրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի Ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է նույն ճակատագիրն ունենալ, ինչ Գերմանիայի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը. հեռանալ թիմից, քանի որ խաղաժամանակ չի ստանում:
Mirror-ը ներկայացնում է վիճակագրությունը, համաձայն որի՝ Անգլիայի առաջնությունում կիսապաշտպանն, ընդհանուր առմամբ՝ միայն մեկ անգամ է մեկնարկային կազմում եղել և երկու ամսում խաղացել է միայն 29 րոպե:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից՝ 26 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց: