Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետությանը Գերմանիայի առաջնությունում:
Կայքը մասնավորապես գրում է.
«Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն ամենից շատ է հարվածներ կատարել դարպասին: Նա դարձել է նաև երեք գոլի հեղինակ, իսկ չորս հանդիպման ընթացքում խփել է այնքան գնդակ, որքան անցած մրցաշրջանի 28 հանդիպումներում։ Ընդհանուր առմամբ Մխիթարյանն արդեն խփել է 9 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում»:
Բունդեսլիգայի 4-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» ունի 12 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մյունխենի «Բավարիան»: