ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում դեռևս չի ներկայացրել, քանի որ մտածելու ժամանակ ունի: «Ես անցյալ անգամ ասացի, որ ժամանակ ունեմ մտածելու»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրյանը:

 

Դիտարկմանը, որ վարչապետն արդեն նման դիմում ներկայացրել է՝ նախարարն արձագանքեց. «Շատ լավ է արել»:

 

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին են հայտարարել նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 

ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում: