Բելառուսական ընդդիմությունը նոյեմբերի 24-ին Մինսկի կենտրոնում քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված հրապարակային միջոցառում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, միջոցառումը նվիրված էր 1996թ-ի նոյեմբերին անցկացված հանրաքվեին, որով ընդլայնվում էին նախագահի լի ազորությունները: Մինսկի Ազատության հրապարակում հավաքվել էին շուրջ 100 քաղաքացիներ, որոնք պարզել էին սպիտակ-կարմիր-սպիտակ, ինչպես նաև ԵՄ դրոշները:

 

Միջոցառմանը ներկա էին նաև բելառուսական ընդդիմության առաջնորդներ Նիկոլայ Ստատկևիչը և Վլադիմիր Նեկլյաևը: Միջոցառմանը հետևող ոստիկանությունը չի միջամտել, սակայն զգուշացրել է, որ հավաքն արտոնված չէ քաղաքային իշխանությունների կողմից: Հանրահավաքի որոշ մասնակիցներ հրապարակում մնացել են մի փոքր ավելի երկար, քան նախատեսված էր կազմակերպիչների կողմից, սակայն միջադեպեր չեն գրանցվել: