ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն արդեն երկու օր է, ինչ դարձել է ՀՀԿ շքանշանակիր: Այս մասին ՀՀԿ համագումարից առաջ, պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, նշեց նախկին անկուսակցականը: «Եթե չեմ սխալվում, արդեն երկու օր է, ինչ ես ՀՀԿ կուսակցության անդամ եմ»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ դա եղել է պարտադրանքով, մազպետը նշեց՝ ոչ: «Ես իմ կամքով դիմում եմ գրել»,- ասաց նա:
Անդրադառնալով մարզային խնդիրներին, Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ անում է, որպեսզի մարզում առկա խնդիրներին պատշաճ լուծում տրվի: «2014 թվականին մարզում երաշտ է եղել, իսկ 2015-ին՝ գների անկում, դրա հետևանքով առաջացել է պարտք, որը գյուղացիներ համար հսկայական գումար է կազմում: Խնդիրը սա է, բայց ուսումնասիրելով հարցը, մենք որոշել ենք Սյունիքի զարգացման հիմնադրամի միջոցով փակել կուտակված պարտքերը»,- ասաց մարզպետը:
Անդրադառնալով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հարաբերություններին՝ Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ Խաչատյանի հետ որևէ խնդիր չունի և իրենց հարաբերությունները նորմալ են:
Արմինե Եփրեմյան