Սյունիքից՝ Norlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ օրեր առաջ Սյունիքի արդեն նախկին տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկայինս մարզպետ Վահե Հակոբյանի միջև, շաբաթ օրը լուսաբացին մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել և ըստ հավաստի աղբյուրների վիճաբանության արդյունքում մարզպետ Վահե Հակոբյանը սուր ծակող կտրող գործիքից թեթև մարմնական վնասվածք է ստացել Սուրիկ Խաչատրյանի կողմից: Տեղեկությունը անձամբ մարզպետից ճշտել չհաջողվեց, իսկ օգնականը լսելով հարցը պատասխանեց.
«Շատ հետաքրքիր կինոյի դրվագ եք պատմում, շատ ծիծաղալույա, չկա նման բան ու անջատեց հեռախոսը»:
Աղբյուրը վստահեցրեց, որ տեղեկություն իրականություն է և ըստ շրջանառվող լուրերի մարզպետը չի ցանկացել դեպքը մասին լուրը տարածում ունենա: