Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին' վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են' 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա Քաջիկ Զախարյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Զախարյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: