Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Սոթքի ոսկու հանքավայրում:
Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: 

 

«Իրականացված միջոցառումների արդյունքում կրակողը վնասազերծվել է և ձերբակալվել»,- տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից:

 

Հարցին՝ տուժածներ կան, թե՝ ոչ, պատասխանեցին. «քննություն է կատարվում, հանգամանքները դեռ պարզվում են»:

 

Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:

 

Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին, մի տղամարդ՝ կրակոցներ արձակելով, փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

 

Կրակոցներից քիչ անց՝ ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի ինքնությունը, որը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա Վարդենիսի 31-ամյա բնակիչ է։