Նոյեմբերի 25-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին է գրում «Ժողովուրդ»-ը՝ տեղեկացնելով, որ ծեծկռտուքի մասնակիցները եղել են Սոթքի ոսկու հանքի «չղջիկները»: Ինչպես ներկայացնում է թերթը, «չղջիկները» այն մարդիկ են, ովքեր մտնում են Սոթքի հանքափոս, հանքանյութ գողանում, որից էլ հետո ոսկի են զտում: Այս գողությունը, ինչպես գրում է լրատվամիջոցը, մարդկային շատ կյանքեր է խլել. շատերը մնացել են հանքավայրի ներսում, խեղդվել են կամ քարեր են թափվել նրանց վրա և այլն:

 

Բայց սա դեռ բոլորը չէ. «չղջիկները» և հանքի աշխատակիցները մշտապես կոնֆլիկտ են ունեցել միմյանց հետ: Ինչևէ, նոյեմբերի 25-ին Վարդենիսի բնակիչներից մեկն իր «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Սոթքի երկրաբանական հետախուզական արշավախմբի «ՈՒԱԶ-ին: Կռիվ է ծագել, որը վեր է ածվել ծեծկռտուքի: Թերթին հասած տեղեկություններով՝ լսվել են նաև կրակոցներ, և անգամ հրազենի հետքերն առկա են եղել մեքենաների վրա: Բնակիչներից մեկը թղթակցին ասել է, որ կռիվը «չղջիկներ»-ի և հանքի աշխատակիցների միջև խորն արմատներ ունի և արդեն վերահսկողությունից դուրս է: Մանրամասներն` այստեղ: