Երեկ, հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 
 

Ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պետրոսյանը տեղեկություններ է ստացել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Սև Մանուկյան փողոցի 1-ին շենքի բակում կայանված Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արամ Ա-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան փորձել են պայթեցնել, ինչի արդյունքում մասամբ վնասվել է ավտոմեքենայի հետևի աջ հատվածը։ 

 
 

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա-ն աշխատում է «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքում։