1988-ի աղետալի երկրաշարժի տարելիցն ինքնատիպ են նշում Էջմիածնում:

 

Քաղաքի ակտիվը, քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկներ, ծաղկեպսակներ է խոնարհում սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

Բարի կամքի տեր մարդիկ, ամբողջ աշխարհից, մեր ժողովրդին օգնության էին շտապում, եւ ահա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ, «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 11 կմ հեռավորության վրա, մեզ օգնություն բերող սերբական օդանավն աղետի ենթարկվեց:

 

Անձնակազմի բոլոր 6 անդամներն էլ նահատակվեցին:

 

Երախտապարտ հայ ժողովուրդը հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից հուշարձան կանգնեցրեց, որի մոտ նաեւ սերբ օդաչուների տապանաքարերն են: