«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Ապրիլի 25-ին ոգեկոչելու ենք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսների լույս հիշատակը: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Բարսելոնայում բնակվող իմ լավ ընկեր Արման Մայիլյանի նախաձեռնությամբ, տեղադրվելիք խաչքարը մեզ ու գալիք սերունդներին կհիշեցնի հայոց քաջերին, ովքեր իրենց սխրագործություններով անմահացան մարտի դաշտում և ժառանգեցին հավիտենական կյանքի պարգևը` պատգամելով մեզ շարունակել հայրենիքը պատշտպանելու իրենց նվիրական գործը»,- գրել է նա:
 
Ավելի վաղ, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Արման Մայիլյանը՝ հայրենակիցներին հրավիրելով խաչքարի օծման արարողությանը․ «Սիրելի Հայրենակիցներ ապրիլի 25-ին ժամը 14:00 Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվելու է 44 --օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար։ Սիրով հրավիրում եմ Ձեզ խաչքարի օծման արարողությանը»,- գրել էր Բարսելոնայում բնակվող բարերար Արման Մայիլյանը։