Կասյան փողոցի թիվ երեք հասցեում Հայաստանի պետական, քաղաքական և հասարակական գործիչ Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի: Երեւանի ավագանին 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ կողմ քվեարկեց օրակարգում ընդգրկված հարցին:
Ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում ընդգրկված է 30 հարց, նիստը վարում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: