Մայիսի 21-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Կասյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում Կամո Խ.-ն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում 21-ամյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որ մեջ եղել է գումար, բանկային եւ կուտակային քարտեր:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր: