ՓԲԸ-ներից մեկի անվտանգության ծառայության ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի 28-ին' ժամը 10.00-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը' ժամը 06.30-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևանի Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտ գտնվող, ընկերությանը պատկանող վճարային տերմինալը բացելով՝ գողացել են այնտեղ եղած գումարը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարտի 1-ին' ժամը 05.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 50 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992թ. ծնված Վահան Մ.-ին և 1989թ. ծնված Տիգրան Պ.-ին:

 

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են ձեռնոցներ, գլխարկներ, երկու պտուտակահան և մեկ լինգ: Վահան Մ.-ն և Տիգրան Պ.-ն խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Կատարվում է քննություն: