Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հիմնարկություններից մեկի գրասենյակից ահազանգ է ստացվել այն մասին, որ գիշերը գողացել են 2 նոթբուք համակարգիչ' պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983թ. ծնված Իգնատ Հ.-ն, որը Երևանի Վարդանանց փողոցի փակուղի թիվ 8/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Կատարվում է հետաքննություն: