Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 5-ին' ժամը 09.30-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մխիթար Խ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: