«Արմենիա» բժշկական կենտրոնից հունվարի 16-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողացել են հիվանդներից մեկի բաճկոնը, որի գրպաններում եղել է անձնագիր և բջջային հեռախոս:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981թ. ծնված Կարեն Շ.-ն, որը ժամը 07.00-ին բերման է ենթարկվել: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հեռախոսն ու անձնագիրը:

 

Կատարվում է հետաքննություն: