Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մարտի 5-ին' ժամը 23.00-ին, բերման են ենթարկել 1987թ. ծնված Արամ Ա.-ին և 1988թ. ծնված Արմեն Պ.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը' ժամը 22.00-ին, օգտվելով Ե րևանի Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գտնվող դեղատան աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից՝ կատարել են գողություն:
Խուզարկությամբ Արմեն Պ.-ի մոտ հայտնաբերվել է ֆիքսվող փականով դանակ՝ 12 սմ ընդհանուր և 4.5 սմ շեղբի երկարությամբ, իսկ Արամ Ասլանյանի մոտ հայտնաբերվել է դեղատնից գողացածը: Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ: Կատարվում է հետաքննություն: