Գյումրի քաղաքի բնակչուհի, 1969թ. ծնված Անահիտ Մ.-ն ոստիկանության Մուշի բաժնում մարտի 21-ին' ժամը 15.30-ին, հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանից գողացել են գազի կաթսա' պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1973թ. ծնված Սամվել Գ.-ն և 1974թ. ծնված Կարեն Ղ.-ն: Գողոնն առգրավված է: Սամվել Գ.-ն և Կարեն Ղ.-ն ձերբակալված են: Նախապատրաստվում են նյութեր: