Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 1987թ. ծնված Արթուր Ս.-ին և 1982թ. ծնված Արթուր Պ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վերջիններս խոստովանել են, որ 2013թ. հոկտեմբերին իրենք են գողությունը կատարել Մուսալեռ գյուղում' հարմարեցված բանալիով պահեստի դռան փականը բացելով: Արթուր Ս.-ն և Արթուր Պ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:
2013թ. հոկտեմբերի 14-ին 1952թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ: