Նախագահական ընտրություններից հետո, բնականաբար, սկսվում է դրանց արդյունքների ամփոփման ու առաջիկա փոփոխությունների գործընթացը: Հասկանալի է, որ արդյունքների փոփոխություն չի լինելու, բայց ընտրություններից հետո հասարակությունը միշտ էլ դրական սպասումներ է ունենում:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ չափով են կեղծվել ընտրությունները՝ ծեծուջարդ, աղաղակող լցոնումներ ու թվանկարչություն եղել է, թե ոչ, մարդիկ միշտ սպասում են, որ միգուցե այս անգամ իշխանությունները կատարեն իրենց խոստումներն ու իրական բարեփոխումներ իրականացնեն, և մեր երկիրը վերջապես երկիր դառնա: Իսկ այդ բարեփոխումներն առաջին փուլում կախված են միայն իշխանության բուրգում գտնվող մարդկանցից, որոնց դեմքերը արդեն տասնամյակներ շարունակ չեն փոխվում: Ու շուտով իշխանության մեջ սկսվելու է պաշտոնների վերաբաժանման դաժան մրցակցությունը:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե «վաղուց հասունացել է իշխանության ներսում որոշակի փոփոխությունների պահը»: «Փոփոխությունները պետք է տեղի ունենան իշխանության բոլոր այն թևերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորված է նոր ընտրություններով և նախագահի հետընտրական լիազորություններով»,- ասել էր նա:

Դժվար է ասել՝ Աշոտյանն այս հայտարարությունն արել է իշխանությունների՞ դրդմամբ, թե՞ այն տեղավորվում է ընդամենը նրա սեփական ցանկությունների շրջանակում: Բայց երկու դեպքում էլ այն ողջունելի է, եթե, իհարկե, դա ընդամենը հերթական ցանկությունը կամ հայտարարությունը չէ: Միգուցե վերջապես ՀՀ իշխանությունները հասկացել են, որ մեր երկրին ու հասարակությանն իրական բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվ այդ նպատակին հասնելու համար պետք է իշխանությունից հեռացվեն ու վնասազերծվեն դրան խոչընդոտող բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ առաջիկայում սպասվող նոր պաշտոնանկություններով ու նշանակումներով պարզ կդառնա, թե ՀՀ իշխանությունները, առավել ևս՝ նախագահ Սերժ Սարգսյանը որքան է պատրաստ այդ փոփոխություններին ու բարեփոխումներին:

Ավելորդ չէ ասել, որ իշխանական բուրգում ամենադաժան պայքարը գնալու է վարչապետի պաշտոնի համար: Հայաստանում մինչև ընտրություններն էլ այդ պաշտոնի համար միշտ կռիվ եղել է, և հավակնորդներն էլ բազմաթիվ են: Ամենաառաջինը վարչապետ դառնալ ցանկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա այդ պաշտոնին ձգտում էր դեռ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման տարիներին, երբ ինքը փոխվարչապետ էր: Ասում են նույնիսկ, որ նրա մոտ այդ պաշտոնն ունենալու գայթակղությունն այնքան մեծ է եղել, որ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ չի դիմացել ու ներկայացել է որպես վարչապետ: Իսկ Տիգրան Սարգսյանին նա ընդհանրապես չի ներել իր փոխարեն 5 տարի վարչապետ աշխատելու համար: Եվ ահա առաջինն այդ պաշտոնին հավակնում է Հ. Աբրահամյանը, և դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր լծակները՝ խնամի Գագիկ Ծառուկյանից սկսած մինչև ՀՀԿ ԳՄ նիստերին Ս. Սարգսյանի ջրի բաժակն անընդհատ թարմացնելը: Առաջիկայում այդ պաշտոնի համար ամենաթեժ պայքարը հենց նա է տանելու:

Պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, թե վարչապետ դառնալ են ցանկանում նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Կարեն Կարապետյանը: Հնարավոր վարչապետացուների մեջ շրջանառվում է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը: Սակայն չի բացառվում, որ այս թեկնածուներից ոմանք ոչ միայն վարչապետ չդառնան, այլև ընդհանրապես հեռացվեն պաշտոններից:

Օրինակ' վարչապետ դառնալու երազանքի հետ միասին Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանին նախօրեին մեսիջ ուղարկեց, թե ծայրահեղ դեպքում կշարունակի պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ: Պատասխանելով իր հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին՝ ասել էր, թե ինքը նոր է ընտրվել և աշխատելու է մինչև իր ժամկետի ավարտ, այսինքն' մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Ով՝ ով, բայց Հ. Աբրահամյանը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում երբեմն իրականությունը վատ ընկալելը: Այդ վիճակի դաժան ազդեցությունը նա իր մաշկի վրա զգացել է 2011թ. աշնանը, երբ Ս. Սարգսյանը հայտնաբերել էր, որ նրա մասնակցությամբ ինչ-որ դավադրություն է կազմակերպվում, ու ստիպել էր հրաժարական տալ: Հ. Աբրահամյանին հաջողվել էր անասելի ճկունություն դրսևորել և Գ. Ծառուկյանին ու ԲՀԿ-ին շահարկելու միջոցով նորից վերադառնալ այդ պաշտոնին: Ամեն դեպքում չի բացառվում, որ նա շարունակի մնալ իր պաշտոնին, բայցև չի բացառվում, որ նրան հեռացնեն իշխանական բուրգից: Հատկապես, որ Ս. Սարգսյանը իշխանական բուրգը հնարավորինս մաքրելու, Արևմուտքին այն ավելի քաղաքակիրթ ցույց տալու խնդիր ունի: Իսկ Արևմուտքը, հատկապես Ամերիկան Հ. Աբրահամյանին համարում է ՀՀ քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչը: Անկախ այդ ամենից, Սերժ Սարգսյանը դժվար թե նրան վարչապետի պաշտոն վստահի, քանի որ այդ պաշտոնին Հ. Աբրահամյանը' Գ. Ծառուկյանի ու նրա միջոցով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապերով վտանգավոր կլինի նույն Սերժ Սարգսյանի համար:

Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն' ոչ միայն վարչապետ չի դառնա, այլ նաև զբաղեցրած պաշտոնին ընդհանրապես հրաժեշտ կտա Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, ասում են, որ Սերժ Սարգսյանը նրան մտադիր էր ազատել նաև անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, բայց հետո որոշեց հետաձգել նախագահական ընտրություններից հետո, երբ գլոբալ փոփոխություններ կիրականացնի: Գ. Խաչատրյանն իր զբաղեցրած պաշտոնին անհարիր բազում բիզնեսներով արդեն ընկալելի չէ ոչ միայն հանրության ու միջազգային կառույցների համար, այլև՝ նույն իշխանական բուրգում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ այս պաշտոնյան նույնպես հրաժեշտ կտա իշխանական բուրգին:

Դժվար թե Սերժ Սարգսյանը Արմեն Գևորգյանին նշանակի վարչապետ, քանի որ նա համարվում է Ռ. Քոչարյանի ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը: Դժվար թե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի նաև Կարեն Կարապետյանին, քանի որ նա համարվում է ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ: Սեյրան Օհանյանը նույնպես ռուսական ազդեցության պաշտոնյա է համարվում, քանի որ ՀՀ բանակն առայժմ ավելի շատ ռուսական մոդելով է և ռուսական ազդեցության տակ: Իսկ վերջին շրջանում գոնե վարչապետը ՀՀ-ում նշանակվում է արևմտյան կառույցների համաձայնության արդյունքում, որպեսզի գերտերությունների ազդեցության հավասարակշռությունը պահպանվի:

Այնպես որ, վերը նշված բոլոր գործիչներին միջազգային կառույցները դեմ են, և Սերժ Սարգսյանը ստիպված կլինի այդ նշանակումը նորից հարմարեցնել նրանց հետ: Այս դեպքում չի բացառվում, որ այդ պաշտոնին վերստին նշանակվի Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, կարծիք կա, որ հենց այդ պատճառով էլ անցած տարեվերջին նրան հատուկ ընդունեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը: Քաղաքական կուլիսներում ասում են, որ վերջինիս նշանակմանը դեմ չէ նաև Ռուսաստանը՝ հիշեցնելով այն հանգամանքը, որ անցած տարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում նրա հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե քննարկում ենք մեր հետագա 5 տարիների համագործակցության ծրագրերը: Իսկ մյուս հավակնորդներն այդ պաշտոնը ստանալու համար արդեն սկսել են իրար դեմ հանել տարբեր հնարավորություններ ու կապեր, որի արձագանքներին ականատես կլինենք առաջիկա 2 ամիսներին:Նախագահական ընտրություններից հետո, բնականաբար, սկսվում է դրանց արդյունքների ամփոփման ու առաջիկա փոփոխությունների գործընթացը: Հասկանալի է, որ արդյունքների փոփոխություն չի լինելու, բայց ընտրություններից հետո հասարակությունը միշտ էլ դրական սպասումներ է ունենում:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ չափով են կեղծվել ընտրությունները՝ ծեծուջարդ, աղաղակող լցոնումներ ու թվանկարչություն եղել է, թե ոչ, մարդիկ միշտ սպասում են, որ միգուցե այս անգամ իշխանությունները կատարեն իրենց խոստումներն ու իրական բարեփոխումներ իրականացնեն, և մեր երկիրը վերջապես երկիր դառնա: Իսկ այդ բարեփոխումներն առաջին փուլում կախված են միայն իշխանության բուրգում գտնվող մարդկանցից, որոնց դեմքերը արդեն տասնամյակներ շարունակ չեն փոխվում: Ու շուտով իշխանության մեջ սկսվելու է պաշտոնների վերաբաժանման դաժան մրցակցությունը:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե «վաղուց հասունացել է իշխանության ներսում որոշակի փոփոխությունների պահը»: «Փոփոխությունները պետք է տեղի ունենան իշխանության բոլոր այն թևերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորված է նոր ընտրություններով և նախագահի հետընտրական լիազորություններով»,- ասել էր նա:

Դժվար է ասել՝ Աշոտյանն այս հայտարարությունն արել է իշխանությունների՞ դրդմամբ, թե՞ այն տեղավորվում է ընդամենը նրա սեփական ցանկությունների շրջանակում: Բայց երկու դեպքում էլ այն ողջունելի է, եթե, իհարկե, դա ընդամենը հերթական ցանկությունը կամ հայտարարությունը չէ: Միգուցե վերջապես ՀՀ իշխանությունները հասկացել են, որ մեր երկրին ու հասարակությանն իրական բարեփոխումներ են անհրաժեշտ: Եվ այդ նպատակին հասնելու համար պետք է իշխանությունից հեռացվեն ու վնասազերծվեն դրան խոչընդոտող բարձրաստիճան պաշտոնյաները: Իսկ առաջիկայում սպասվող նոր պաշտոնանկություններով ու նշանակումներով պարզ կդառնա, թե ՀՀ իշխանությունները, առավել ևս՝ նախագահ Սերժ Սարգսյանը որքան է պատրաստ այդ փոփոխություններին ու բարեփոխումներին:

Ավելորդ չէ ասել, որ իշխանական բուրգում ամենադաժան պայքարը գնալու է վարչապետի պաշտոնի համար: Հայաստանում մինչև ընտրություններն էլ այդ պաշտոնի համար միշտ կռիվ եղել է, և հավակնորդներն էլ բազմաթիվ են: Ամենաառաջինը վարչապետ դառնալ ցանկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա այդ պաշտոնին ձգտում էր դեռ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման տարիներին, երբ ինքը փոխվարչապետ էր: Ասում են նույնիսկ, որ նրա մոտ այդ պաշտոնն ունենալու գայթակղությունն այնքան մեծ է եղել, որ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ չի դիմացել ու ներկայացել է որպես վարչապետ: Իսկ Տիգրան Սարգսյանին նա ընդհանրապես չի ներել իր փոխարեն 5 տարի վարչապետ աշխատելու համար: Եվ ահա առաջինն այդ պաշտոնին հավակնում է Հ. Աբրահամյանը, և դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր լծակները՝ խնամի Գագիկ Ծառուկյանից սկսած մինչև ՀՀԿ ԳՄ նիստերին Ս. Սարգսյանի ջրի բաժակն անընդհատ թարմացնելը: Առաջիկայում այդ պաշտոնի համար ամենաթեժ պայքարը հենց նա է տանելու:

Պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, թե վարչապետ դառնալ են ցանկանում նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Կարեն Կարապետյանը: Հնարավոր վարչապետացուների մեջ շրջանառվում է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը: Սակայն չի բացառվում, որ այս թեկնածուներից ոմանք ոչ միայն վարչապետ չդառնան, այլև ընդհանրապես հեռացվեն պաշտոններից:

Օրինակ' վարչապետ դառնալու երազանքի հետ միասին Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանին նախօրեին մեսիջ ուղարկեց, թե ծայրահեղ դեպքում կշարունակի պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ: Պատասխանելով իր հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին՝ ասել էր, թե ինքը նոր է ընտրվել և աշխատելու է մինչև իր ժամկետի ավարտ, այսինքն' մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Ով՝ ով, բայց Հ. Աբրահամյանը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում երբեմն իրականությունը վատ ընկալելը: Այդ վիճակի դաժան ազդեցությունը նա իր մաշկի վրա զգացել է 2011թ. աշնանը, երբ Ս. Սարգսյանը հայտնաբերել էր, որ նրա մասնակցությամբ ինչ-որ դավադրություն է կազմակերպվում, ու ստիպել էր հրաժարական տալ: Հ. Աբրահամյանին հաջողվել էր անասելի ճկունություն դրսևորել և Գ. Ծառուկյանին ու ԲՀԿ-ին շահարկելու միջոցով նորից վերադառնալ այդ պաշտոնին: Ամեն դեպքում չի բացառվում, որ նա շարունակի մնալ իր պաշտոնին, բայցև չի բացառվում, որ նրան հեռացնեն իշխանական բուրգից: Հատկապես, որ Ս. Սարգսյանը իշխանական բուրգը հնարավորինս մաքրելու, Արևմուտքին այն ավելի քաղաքակիրթ ցույց տալու խնդիր ունի: Իսկ Արևմուտքը, հատկապես Ամերիկան Հ. Աբրահամյանին համարում է ՀՀ քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչը: Անկախ այդ ամենից, Սերժ Սարգսյանը դժվար թե նրան վարչապետի պաշտոն վստահի, քանի որ այդ պաշտոնին Հ. Աբրահամյանը' Գ. Ծառուկյանի ու նրա միջոցով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապերով վտանգավոր կլինի նույն Սերժ Սարգսյանի համար:

Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն' ոչ միայն վարչապետ չի դառնա, այլ նաև զբաղեցրած պաշտոնին ընդհանրապես հրաժեշտ կտա Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ, ասում են, որ Սերժ Սարգսյանը նրան մտադիր էր ազատել նաև անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, բայց հետո որոշեց հետաձգել նախագահական ընտրություններից հետո, երբ գլոբալ փոփոխություններ կիրականացնի: Գ. Խաչատրյանն իր զբաղեցրած պաշտոնին անհարիր բազում բիզնեսներով արդեն ընկալելի չէ ոչ միայն հանրության ու միջազգային կառույցների համար, այլև՝ նույն իշխանական բուրգում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ այս պաշտոնյան նույնպես հրաժեշտ կտա իշխանական բուրգին:

Դժվար թե Սերժ Սարգսյանը Արմեն Գևորգյանին նշանակի վարչապետ, քանի որ նա համարվում է Ռ. Քոչարյանի ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը: Դժվար թե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի նաև Կարեն Կարապետյանին, քանի որ նա համարվում է ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ: Սեյրան Օհանյանը նույնպես ռուսական ազդեցության պաշտոնյա է համարվում, քանի որ ՀՀ բանակն առայժմ ավելի շատ ռուսական մոդելով է և ռուսական ազդեցության տակ: Իսկ վերջին շրջանում գոնե վարչապետը ՀՀ-ում նշանակվում է արևմտյան կառույցների համաձայնության արդյունքում, որպեսզի գերտերությունների ազդեցության հավասարակշռությունը պահպանվի:

Այնպես որ, վերը նշված բոլոր գործիչներին միջազգային կառույցները դեմ են, և Սերժ Սարգսյանը ստիպված կլինի այդ նշանակումը նորից հարմարեցնել նրանց հետ: Այս դեպքում չի բացառվում, որ այդ պաշտոնին վերստին նշանակվի Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, կարծիք կա, որ հենց այդ պատճառով էլ անցած տարեվերջին նրան հատուկ ընդունեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը: Քաղաքական կուլիսներում ասում են, որ վերջինիս նշանակմանը դեմ չէ նաև Ռուսաստանը՝ հիշեցնելով այն հանգամանքը, որ անցած տարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում նրա հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե քննարկում ենք մեր հետագա 5 տարիների համագործակցության ծրագրերը: Իսկ մյուս հավակնորդներն այդ պաշտոնը ստանալու համար արդեն սկսել են իրար դեմ հանել տարբեր հնարավորություններ ու կապեր, որի արձագանքներին ականատես կլինենք առաջիկա 2 ամիսներին: