Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

 

«Հաշտեցման ռուսական կենտրոնը կազմակերպել է Հալեպում հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչների դուրս բերման գործընթացը: Նրանք տեղափոխվել են առավել անվտանգ շրջաններ»,-ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Դուրս բերված քաղաքացիները տեղակայվում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանք ապահովվում են սնունդով: Նրանց տրամադրվում է բժշկական օգնություն:

 

Խաղաղ բնակիչների դուրս բերման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը Հալեպի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Սիրիայում ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակելու են ազատագրել Հալեպի արեւելյան հատվածը խաղաղ բնակիչներին դուրս բերելուց հետո: Զինյալները կոչնչացվեն: