Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկ-Աբելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Վազ 21099 մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, տուժածներ չկան. անհրաժետ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վազ 21099 մակնիշի У554ХА161РУС պետհամարանիշի ավտոմեքենան /վարորդը տեղում չէ/, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: