Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ միաձայն որոշում կայացրեց մերժել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի հաղթանակը, պնդելով, որ օգտագործվել է վարչական ռեսուրսն և իրականացվել են ընտրական հիմնադրամը գերազանցող ծախսեր, գերազանցվել է քարոզչական նյութերի չափը, ինչը, ըստ դիմումատուի, ազդել է ընտրությունների արդյունքների վրա:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթող ճանաչեց գործող նախագահ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանին:
Ըստ ամփոփիչ արձանագրության' ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822,
Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների' 1 մլն 521 հազար 261,
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 2 մլն 579 հազար,
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 57 հազար 779,
Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 հազար 776:
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը'
Բագրատյան Հրանտ' 31 հազար 643 (2,15%),
Հայրիկյան Պարույր' 18 հազար 96 (1,23%),
Հովհաննիսյան Րաֆֆի' 539 հազար 693 (36,75%),
Ղուկասյան Անդրիաս' 8 հազար 329 (0,57%),
Մելիքյան Արման' 3 հազար 520 (0,24%),
Սարգսյան Սերժ' 861 հազար 373 (58,64%),
Սեդրակյան Վարդան' 6 հազար 210 (0,42%),