ԿԸՀ-ն որոշեց մերժել ԼՀԿ-ի դիմումը, որով առաջարկում էր Արման Բաբաջանյանի փոխարեն նոր պատգամավորի մանդատ տալ։ Նշենք, որ ԿԸՀ-ն մի քանի ժամ է քննում էր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիմումը, որպեսզի լրացվի իրենց մանդատների թվաքանակը և իրենց տրամադրեն ևս մեկ մանդատ, քանի որ իրենց հատկացվել է 18 մանդատ, սակայն պատգամավորներից Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր։
Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշումը մեկնաբանեց հետևյալ կերպ․ ԿԸՀ-ն կարող է մանդատ տրամադրել այն դեպքում, երբ այն թափուր է մնացել, սակայն այս դեպքում խնդրի լուծումը ԿԸՀ-ի գործառույթների մեջ չի մտնում։