«Միասնություն» համազգային շարժման հերթական կլոր սեղան-քննարկումը «Հասարակություն-Բանակ-Պետություն» խորագրով էր:

 

Բանախոսների թվում էր «Հատուկ նշանակության խումբ» ջոկատի հիմնադիր-հրամանատար Վլադիմիր Վարտանովը, ով նախ շնորհակալություն հայտնեց քննարկման կազմակերպիչներին բանակի խնդիրներին մեծ կարևորություն տալու համար, ապա իր խոսքում անդրադարձավ մի շարք հիմնախնդիրների, այդ թվում՝ շեշտադրում կատարեց նախաբանակային ռազմական կրթության կարևորության վրա` վստահեցնելով, որ այսօր բանակ գնալիս զինվորը չի տիրապետում ռազմական տարրական գիտելիքների:

 

Վլադիմիր Վարտանովն անդրադարձավ նաև ապրիլյան իրադարձություններին, հրամանատարը հիշեցնում է, որ դա չավարտված պատերազմի մի շրջափուլ էր.

 

«Պատերազմը 27 տարի շարունակվում է, քառօրյա պատերազմ չի կարող լինել: Դա պարզապես այս երկար տարիների ընթացքում եղած ակտիվ դրվագներից մեկն էր, որը թեժացրեց պատերազմական իրավիճակը», - ասաց Վարտանովը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում


Սոնա Հարությունյան