Ռուսական Ռիա Նովոստին փոխանցում է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո Բաքվում ՌԴ դեսպանատան անվտանգությունն ուժեղացվել է:

Լուրը գործակալությանն հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հսկողությունն ուժեղացվել է: Ես հավատում եմ Ադրբեջանին և հավատում եմ, որ ինձ հետ այստեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ: Միջոցառման ընթացքում հանցագործը մի քանի անգամ կրակել է ռուս դեսպանի մեջքին, որի հետևանքով դեսպանը հիվանդանոց տեղափոխվելու հետո մահաց ել է:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ մարդասպանը հասցրել է 11 անգամ կրակել, ինը փամփուշտ դիպել է Կառլովին: ՌԴ և թուրքական իշխանությունները հայտարարել են, թե այդ քայլով ուզում են սեպ խրել երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման մեջ: