2023 թվականի ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն։

ԱԳՆ-ից APA-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանին բողոքել են «վերջին շրջանում իր երկրի կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած սադրիչ գործողությունների համար»։

Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար, և այդ անձինք պետք է լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում։