«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության աշխատակից, ռադիոհաղորդավար, բլոգեր, գրող Արմեն Գասպարյանը պերսոնա նոն գրատա Է հայտարարվել Մոլդովայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Գասպարյանն աշխատանքային այցով Քիշնեւ Էր ժամանել Մոսկվայի ժամանակով ժամը 9:15-ին:
«Մոլդովա Գասպարյանի մուտքն արգելված Է մինչեւ 2020 թվականը: Նա անցանկալի անձ Է հայտարարվել: Ռադիոհաղորդավարը Մոսկվա Է մեկնել նույն այն ինքնաթիռով, որով ժամանել Էր Քիշնեւ»,-հայտնել Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակիցը:
Արմեն Գասպարյանի գործընկերները գործակալության թղթակցի հետ զրուցելիս ենթադրել են, որ ռադիոհաղորդավարին պերսոնա նոն գրատա հայտարարելու պատճառը վերջերս նրա ունեցած ելույթն Էր «Գոլոս Ռոսիի» ռադիոյի հաղորդումներից մեկի ժամանակ, որը նվիվրած Էր Ուկրաինայի իրադարձություններին:
Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները պերսոնա նոն գրատա Էին հայտարարել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, ինչպես նաեւ «Ղրիմ: Վերադարձ Հայրենիք» ֆիլմի հեղինակ Անդրեյ Կոնդրաշովին: Նրանց նույնպես հինգ տարով արգելված Է մուտքը երկիր: