Ռուս օլիգարխ Գերման Ստերլիգովը դարձել է անցանկալի անձ Ադրբեջանում: Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին:

 

Նրա խոսքով՝ գործարարի հայտարարությունները «չեն տեղավորվում որևէ բարոյական, էթիկական և իրավական շրջանակների մեջ»:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից և վաճառում է սեփականությունը: Ինչպես հայտնի է դարձել РЕН ТВ-ի լրագրողներին, նա գնացել է Լեռնային Ղարաբաղ:

 

Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում է ներառվել նաև Ռուսաստանի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նա այցելել է Լեռնային Ղարաբաղ: