Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Գրիգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 PD 858 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։

 

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

 

Դեպքի վայր ժամանած բժիշկներին վարորդ Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ինքը հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։ 

 

Մանրամասները՝ Shamshyan.com կայքում: