Երեկ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար, կա տուժած անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 9-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 13LO313 (վարորդ՝ Գ. Ն. 1964թ ծնված) և «Վոլկսվագեն» մակնիշի 32SO128 (վարորդ՝ Վ. Հ. 1976թ .ծնված) պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 4մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Ն.-ն, Վ. Հ.-ն և «Վոլկսվագեն» ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ն (1999թ ծնված) հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից: