ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 18-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է ստացել, որ Էջմիածին-Դաշտ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 17 OL 612 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1982 թ. ծնված Տ. Օ.) և «ՈՒԱԶ 31512» մակնիշի 94 QO 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Վ. Բ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Բ.-ն և ուղևոր՝ 1956 թ. ծնված Է. Բ.-ն տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1964 թ. ծնված Ս. Բ.-ին և 1977 թ. ծնված Ա. Գ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Այնուհետև Վ. և Ս. Բ.-երը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: