Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներում հատուկ տաղավարներ կտրամադրվեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար:

Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով՝ Ճամբարակի գյուղացիական տնտեսությունները ռոքֆոր պանրի իրացման խնդիր ունեն:

«Երեկ պայմանավորվել եմ Ճամբարակի գյուղապետի հետ: Մենք Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառներում տեղեր կհատկացնենք նաև ճամբարակցիներին՝ «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերած կաթի դիմաց տրամադրած ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար»,- ասաց Ռոբերտ Մակարյանը: