Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձր խորհուրդը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ վիրավորական պարունակություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու հիմնավորմամբ փակել է ալևիների Yol TV հեռուստաընկերությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ալևիական հեռուստաընկերությունը փակելու մասին որոշումը խորհուրդը կայացրել է «Էրդողանին վիրավորող, հասարակությանը անջատողականություն սերմանող և ահաբեկչական խմբավորումներին գովացող հաղորդումներ տալու» հիմնավորմամբ:
Հեռուստաընկերությունը հիմնվել էր Եվրոպայի ալևիների միության դաշնության կողմից' որպես բոլոր ալևիներին ընդգրկող ալևիական հեռուստաընկերություն: Yol TV-ի կենտրոնը գտնվում էր Գերմանիայում: