Թուրքիական ոստիկանության կողմից սոցիալական կայքերի օգտատերերի շրջանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1.656 մարդ:

 

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

 

Ձերբակալվածները մեղադրվում են սոցկայքերում կատարած գրառումների միջոցով բնակչության մեջ ատելություն սերմանելու, ահաբեկչության քարոզչության, ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու, պետության ամբողջականությանը սպառնալու եւ այլ մեղադրանքներով:

 

Սոցկայքերի օգտատերերի շրջանում իրականացված գործողությունների արդյունքում նախապես բերման էր ենթարկվել 3.710 անձ, որոնցից 1.230-ը ստուգում անցնելուց հետո ազատ է արձակվել: 84 կասկածյալի նկատմամբ թուրքական ոստիկանությունը շարունակում է հետաքննություն իրականացնել: