Միանգամից 11 թուրքական նահանգներում ձերբակալություններ են իրականացվել' կապված անօրինական գաղտնալսումներ կատարելու հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Նշվում է, որ Իզմիրի անվտանգության վարչության հետախուզական բաժնում գաղտնալսվել են հասարակական գործիչներ, լրագրողներ և գործարարներ:

 

Իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների հետևաքնով ձերբակալվել են շուրջ 26 մարդ, այդ թվում և անվտանգության վարչություններից մեկի տնօրենը: