Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ականանետից կրակ է արձակվել:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունից:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հայտարարության համաձայն՝ հարձակումը կազմակերպվել է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը սաբոտաժի ենթարկելու նպատակով:
Դեսպանատունը ականանետից գնդակոծվել է երկու անգամ, արկերից մեկը ընկել է դեսպանատան բակում, իսկ մյուսը դեսպանատան շենքից փոքր-ինչ հեռու:
Հարձակման հետեւանքով վիրավորներ եւ սպանվածներ չկան: