Հունվարի 2-ին, ժամը 05.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 020UL64 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան:

Իսկ նույն օրը ժամը 05.09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes sprinter» մակնիշի 32 TT 888 պետհամարանիշով ավտոմեքենան: