Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Շոգոլա» վանք տանող ավտոճանապարհին, դեկտեմբերի 3-ին' ժամը 02.22-ին «Վազ-2106» մակնիշի 33 ST 192 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 69 ND 666 և «ՎԱԶ-2121» մակնիշի 03 ՕՍ 107 պետհամարանիշերով ավտոմեքենաները: