Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են մանրամասներ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Տեսադիտարկման արդյունքում ձեռք բերված տեսանյութերի վերլուծությունից պարզ դարձել ահաբեկչի ով լինելը: Նշվում է, որ վերջինս եղել է սեւ հագուստով անձնավորություն: Ֆիքսվել է նրա' ակումբ մտնելու պահը: Ինչպես նշում է “Սաբահ” օրաթերթը, ակումբ մուտք գործելուց հետո վերջինս բարձրացել է երկրորդ հարկ որտեղ էլ անկանոն կրակ է բացել մարդկանց վրա, ապա իջել առաջին հարկ, փոխել հագուստը եւ հեռացել: