Ստամբուլի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը պատկանել է Pegasus ավիաընկերությանը: Ուղղաթիռում եղել է 171 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ. հիվանդանոց է տեղափոխվել 52 մարդ:
Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Իզմիր-Ստամբուլ չվերթը, երբ վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու 3 մասի բաժանվել:
Օդանավակայանը ժամանակավորապես փակված է: