Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում են իրենց հանձնել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հ ուրիեթ» պարբերականը:
Անկարայում խոսելով ԱԳՆ կազմակերպած դեսպանների 9-րդ համաժողովի ժամանակ' Չավուշօղլուն խոսել է Միացյալ Նահանգների վարչակազմից իրենց ունեցած սպասելիքների մասին: «Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ն չի շարունակի նախորդ շրջանի սխալները: Երկու առաջնահերթ սպասելիք ունենք: Առաջինը գյուլենականների առաջնորդին և ղեկավար կազմի մյուս անդամներին անհապաղ մեր երկիր վերադարձնելն է: Երկրորդը Քրդական բանվորական կուսակցության (PKK) թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) հետ համագործակցությանը վերջ տալն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգ ործնախարարը:
Նա անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը' ասելով, որ մինչև վերջ շարունակելու են աջակցել Ադրբեջանին: