Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը մերժել է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբի շահավետ առաջարկը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Չինական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգհրինին ցանկանում է Խամեսին տեսնել իր թիմում:
Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը, սակայն, չի ցանկանում լքել մադրիդյան թիմը: Նշենք, որ չինական կողմը ֆուտբոլիստին 10 անգամ ավելի շատ աշխատավարձ է առաջարկում, քան Խամեսը ստանում է մադրիդյան թիմում:
«Արքայական ակումբում» Խամեսի տարեկան աշխատավարձը 5 մլն եվրո է: Իսպանիայի առաջնության 17 տուրերում Խամեսը մասնակցել է 9 խաղի, դարձել' մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: