Հունվարի 12-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի 34 MT 444 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ժայռաբեկորին և անցել հանդիպակաց ոչ երթևեկելի գոտի:
Փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին: