Մարկ Ցուկերբերգը, ով ծրագրավորող է և Ֆեյսբուքի հիմնադիրը, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Հիշելով մնացած հարուստ մարդկանց տները՝ կմտածեք, որ մի հրաշալի տուն էլ նա, այնպես չէ՞: Այո, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացնում եք:

Վերջերս Ցուկերբերգը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր իր վերջին գյուտը՝ խելացի տուն՝ Ջարվիս անունով: Բացատրելով, թե ինչպես է այն օգտագործում արհեստական բանականությունը, նա փոքրիկ էքսկուրս անցկացրեց դիտորդների համար:

 

Այս միլիարդատիրոջ տանը ոչ մի ավելորդ շքեղութուն ունեցող իր չկար: Յուրաքանչյուր սենյակ առանձնանում էր իր համեստությամբ: Տունն ամբողջովին մինիմալիստական ոճի մեջ էր:

 

Տունը գտնվում է Պալո Ալտոյում: Նա գնել է այն մի քանի տարի առաջ $7 միլիոնով և թողել գրեթե նույն վիճակում, ինչպիսին այն ի սկզբանե եղել է:

 

Ապրելով հարստության մեջ՝ Ցուկերբերգն ու նրա կինը աշխարհին հայտնի են նաև իրենց մարդասիրությամբ: Նրանք գումարը ծախսում են ոչ թե ոսկե զուգարանակոնք գնելու վրա, այլ տրամադրում են բարեգործությանը, և անհնար է չհիանալ դրանով: 2010 թ. Մարկը անգամ անդամագրվել է «The Giving Pledge» մարդասիրական ընկերությանը, որը հիմնել են միլիարդատերեր Ուարեն Բաֆեթը և Բիլ Գեյթսը:

 

Իր կնոջ՝ Փրիսքիլա Չանի հետ միասին, Մարկը պլանավորում է Ֆեյսբուքից ստացած իր եկամուտների 99%-ը տրամադրել բարեգործությանը, որը կազմում է մոտ $45 միլիարդ:

 

Մարկ Ցուկերբերգը շատերի համար պետք է օրինակ լինի: Բացի այն, որ նա աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերն է, նա նաև հասցրել է բարձր մակարդակի հասցնել իր մարդկային հատկանիշները՝ բարությունը, արդարությունը, մարդկային ջերմությունը: