Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' Արմեն Սողոմոնյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: